ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրաժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաե շատ կենդանիներ: Հողում մեծաքանակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղադրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույնի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտր պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օրգանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերր բաց գույնի են, այստեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ապրելու միջավայր է, այլ նաև՝ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք: Հումուսի պարունակությամբ հողերր շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաե ջուր, թթվածին և այլ նյութեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրեները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողր փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:Հողում մեծաքանակ են տարբեր բակտերիաները և սնկերը:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է: Հողի այս շերտր պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օրգանական նյութերով հարուստ հումուս։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:Վերին շերտը մուգ գույնի է: Այստեղ են բույսերի արմատները:
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:Տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ։
  5. Ի՞նչ են պարարտանյութերը: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6.  Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաե ջուր, թթվածին և այլ նյութեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Գործնական քերականություն

1․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում,երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:
2․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:
3․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցն.աթյան թիթեռն իրենց վրա, կչկչալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Ղազարոս Աղայան․ Եղեգնուհին

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։


Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ
մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց
նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած,
դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ
Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

«Ինչպե՞ս թագավորը գտավ Եղեգնուհուն»

Մինուճար-միակ,աչքադրել-հավանել,եղեգնուտ-եղեգով պատված վայր,աներևույթ-անհայտ,ընկղմվաճ-ջրի մեջ սուզված։

2


Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի
բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն
է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և
ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա
աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ
իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը
որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և
սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի
մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը։

«Ինչպե՞ս բոշան խաբեց Եղեգնուհուն»

Բոշա-մուրացկան,նաժիշտ-աղախին, չքնաղ-շատ գեղեցիկ,շուշաբանդ-ապակեպատ,խարդախություն-խաբեբայություն,եղելություն-իրողություն։

Ալեքսանդր Թամանյան, Ռաֆայել Իսրայելան

Սարդարապատի հուշահամալիր, Ալեքսանդր Թամանյանի արձանը ԵրևանումԲոլորին է հայտնի այս հրաշալի կառույցը Երևանի կենտրոնում։ Այդ շենքից քիչ հեռու մի գողտրիկ փողոց-զբոսայգի կա, որ կրում է մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը։Այդ ոչ մեծ փողոցում էլ կանգնած է նրա բազալտե հուշարձանը։ Արձանը նման չէ մյուսներին. այն կարծես մի քիչ կռացած լինի, խորասուզված իր գծագրերի մեջ։ Իսկ գծագրերը շատ-շատ էին։Օպերայի շենքից բացի, Թամանյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։Թամանյանի թերևս ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր։ Հատակագծի մտահղացումը շատ պարզ է և միաժամանակ ինքնատիպ։ Եթե Հաղթանակի զբոսայգու բարձունքից նայենք Երևանի կենտրոնին, նրա պողոտաների դասավորությանը, մեզ կթվա, թե մենք թատրոնում ենք, հանդիսատեսները այդ փողոցներն ու հրապարակներն են, իսկ բեմում վեհորեն բազմած է հայոց սրբազան լեռը’ Մասիսը։Մինչև իր կյանքի վերջը Թամանյանն անընդհատ անդրադառնում էր քաղաքի գլխավոր հատակագծին, լրամշակում այն, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց։ Դժվար էր հասնել քաղաքի արագ զարգացման ընթացքին։Թամանյանի մասինՆա մեր աչքերը բացեց, նա ուղի ցույց տվեց’ լայն, մեծ, իսկական։ Իհարկե, կառավարական տունը, օպերայի թատրոնը հոյակապ կառույցներ են, բայց հարցը դա չէ, այլ այն, որ նա մեր քարերին ստիպեց խոսել հայերեն, ինչպես եղել է դարեր առաջ։ Մի շենք է կառուցել, թե տասը, նշանակություն չունի։ Նա քաղաք ստեղծեց։ Երևանը նրա անվան հետ է կապված։Ռաֆայել Իսրայելան — Թամանյանը ստեղծեց հայ ճարտարապետության նոր դպրոց, այսինք՝’ համախոհների խումբ, որը պատրաստ էր շարունակել ճարտարապետական արվեստի թամանյանական ավանդույթները։ Այդ ավանդույթների իսկական ժառանգորդն ու զարգացնողներից մեկը Ռաֆայել Իսրայելյանն էր։Ռաֆայել ԻսրայելյանՌաֆայել Իսրայելյանի ինքնատիպ ստեղծագործությամբ կարծես միավորվեցին շինարարական տեխնիկայի ժամանակակից նվաճումներն ու հայ ճարտարապետության հազարամյա ավանդույթները։ Դրանում համոզվելու համար մենք պարզապես պետք է ուշադիր դիտենք Հրազդանի ձորափին կառուցված Արարատ գինու կոմբինատի մառանները։ Դրանք հեռվից բերդապարսպի տպավորություն են թողնում և այնպիսի ներդաշնակությամբ են միաձուլվում տեղանքին, որ կարծես բնության ստեղծագործություն լինեն։ Շրջապատի հետ նույնպիսի ներդաշնակություն ունի նաև Հրազդան գետի վրա կառուցված ջրատար կամուրջը։Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղծագործությունների հեղինակ է։ 1942 թ. Էջմիածնի Փարաքար գյուղի համար նախագծելով աղբյուր-հուշարձան՝ նա փաստորեն սկիզբ դրեց զոհվածների հիշատակին ադբյուր-հուշարձաններ կառուցելու ազգային գեղեցիկ ավանդույթի վերականգնմանը։Ռաֆայել Իսրայելյանը ստեղծել է փոքր ու մեծ ծավալի շատ գործեր։ Ճարտարապետի մեծածավալ գործերի մեջ առանձնանում են Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանը, որը միաժամանակ նաև թանգարանի շենք է, և, իհարկե, Սարդարապատի հուշահամալիրը։ Հուշահա-մալիրի ամենամեծ կառույցը ազգագրության թանգարանի շենքն է։ Շենքի տանիքը կառուցված է անցյալի մեր ժողովրդական բնակելի տների նմանությամբ. այսինքն՝ այն լուսավորվում է բնական լույսով։ Թանգարանի շենքի արտաքին պատերը փակ են, բայց երկու տեղում դրանք նեղլիկ պատուհաններ ունեն։ Այդ պատուհաններից մեկը նայում է Արագածին, մյուսը’ Արարատին։Սարդարապատից բացի, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաև Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները և տասնյակ այլ կառույցներ։Ռաֆայել Իսրայելյանը ամբողջական խառնվածք էր։ Ինչ էլ որ անում էր, անում էր ներքին մղումով, համոզված. Հոգեկան այն կապը, որ ուներ հայրենի երկրի, նրա պատմության, հոգևոր գանձերի նկատմամբ, բացառիկ ուժի էր հասնում։ Թղթի մի կտորի վրա նախշ նկարեր, թե հսկայական մի շենք կառուցեր, գինու մի գավ պատրաստեր, թե մոնումենտ կառուցեր, նպատակը նույնն էր՝ հաստատել մեր ժողովրդի հոգեկան բարձր կերտվածքը։Ռուբեն ԶարյանՀարցեր և առաջադրանքներ1.   Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների ստեղծման աշխատանքում։Ճարտարապետությունը հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի կարևորագույն ու առաջատար ոլորտներից էր: Հայկական ճարտարապետության ազգային կերպարը ձևավորվել է դեռևս վաղ միջնադարում, երբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն: Եկեղեցաշինության հարցերում քրիստոնեական կրոնի պահանջներն էապես տարբերվում էին հեթանոսականից. պաշտամունքային շենքերում նախատեսվում էր տեղավորել բոլոր հավատացյալներին:  2.   Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։ Համառոտ պատմեք նրանց գործերի մասին։Մոմիկ (13-րդ դար — 1333), հայ հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ։Մոմիկն ապրել ու գործել է 13- 14-րդ դարերում, Հայաստանում (Սյունյաց աշխարհում)։ Ապրել է Երիցակ վարպետի հետ, որին նա իր պապն էր համարում՝ սակայն նրա պապը չէր։ Երիցակի հետ նա փախել է Անիից և ապրել մի գյուղում շատ աղքատ։Ենթադրվում է, որ նա իր գործունեությունը սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով և այդպես հայտնի դառնալով։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»:Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել։Մահացել է 1333 թվականին Վայոց Ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։3.   Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամա- նյանը։ Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։Երևան քաղաքի հատակագիծ,Օպերաի շենքը,Կառավարական շենքը։Կարծում եմ նրա ամենա գլխավոր գործը դա Երևանի հատակագիծն է։Նա ստեղծեց մի գեղեցիկ քաղաք։Վերևից նայելուց, կարծես թատրոն լինի։Ինչպես ասել էր Եղիշե Չարենցը։<<Նա տեսել է երևվի արևային մի քաղաք >>4.   Թվարկեք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագործություն։ Ինքներդ տեսել եք դրանցից որևէ մեկը։ Պատմեք այդ մասին։Առաջին աղբյուր հուշարձանը ,Մայր Հայաստան հուշարձանը,Սարդարապատի հուշարձանը,Մուսալեռան ,Հաճընի,Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները  ։Ես տեսել եմ Մայր Հայաստան հուշարձանը։Նա գտնվում է Հաղթանակի զբոսայգում։ 

Գործնական աշխատանք

Հրատարակված 17 Մարտի, 2024, հեղինակ՝ Մարինե ԱմիրջանյանԹեմա՝ Թվական անուն։Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները: Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):Թվականների մասին տեսանյութը։1․ Թվերը գրել տառերով․ հիշիր 11-99 թվականները գրվում են միասին։7-յոթ5-հինգ9-ինն4-չորս10-տասը19-տասնինը95-իննսունհինգ51-հիսոնմեկ64-վաթսունչորս60-վաթսունAdvertisementsREPORT THIS ADԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ35-երեսունհինգ40-քառասուն80-ութսուն82-ութսուներկու99-իննսունինը100-հարյուր200-երկու հարյուր900-ինը հարյուր126-հարյուր  քսանվեց1000-հազար20 000-քսան հազար3006-երեք հազար վեց5800-հինգ հազար ութ հարյուր9325-ինը հազար երեքհարյուր քսանհինգ1 000 000-մեկ միլիոն3 245  614-երեք միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր տասնչորս2․ Շարունակիր ըստ օրինակի։ Հիշիր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։2- րդ-երկրորդ3- րդ- երրորդ4-րդ-չորրորդ5 -րդ-հինգերորդ6-րդ-վեցերորդ7 -րդ-յոթերորդ8 -րդ-ութերորդ10 -րդ-տասերորդ3. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերըՈւթսուն,ութսուներկու,ութսունչորս,ութսունվեց,ութսունութ։4. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:վաթսունմեկ,վաթսուներեքւ,վաթսունհինգ,վաթսունյոթ,վաթսունինն։5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։ԱղբյուրըՄեկ կա’հազաջ արժե,հազար կա’մեկ։Յոթ չափի՜ր,մեկ կտրի՜ր։Հազար սուտ մի ճիշտ չարժի։Մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ։Սատանից յոթ օր առաջ ա ծնվել։Թվականների ուղղագրությունըԹվականները ըստ գրությանլինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսաներկու, հիսունչորս…100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:Առաջադրանքներ՝1. Հետևյալ թվականները գրիր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89Հիսունչորս,ութ հարյուր քառասունյոթ,վեց հազար ինը հարյուր ութսունհինգ,տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց,վաթսունութ,իննսունհինգ,տասնհինգ,հիսունութ,վեց հարյուր իննսունյոթ,ութսունինը։2. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ: Գոյականներ-թիվ,մեծություն,մարդ,վազք,սենյակ,մայրիկ,դուռ,դատավոր։ Ածականներ-մեծ,լավագույն,ամենաերկար,դաժան,լուսավոր,դատարկ։Թվականներ-չորրորդ,հինգ,երրորդ,հինգերորդ։Լրացուցիչ աշխատանքՀորինիր մի պատմություն՝ օգտագործելով թվականներ։Թվերի աշխարհը շատ հետաքրքիր է։Սակայն այսպիսի մի դեպք է եղել, երբ բոլոր թվերը որոշել են,որ զրոյի հետ պետք է ընկերություն չանեն,քանի որ նա իրենց ոչինչ չի ներկայացնում,զրոն էլ նեղանում և հեռանում է։Հերթով շարվում են թվերը և սկսում են իրենց խաղը։Պետք է հաշվեին մինչև տասը և սկսեին խաղը։Բոլորն ուրախ հաշվում էին,բայց մեկը տխրեց, քանի որ հաշվել չկարողացավ։Բոլորը հասկացան և վազեցին զրոյի մոտ,խնդրեցին և ետ բերեցին։ 

ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ  Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանիներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդանի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրականացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութերից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, որոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կենդանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բաղադրիչներ:Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրականանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, շրջապտույտ:Հարցեր և առաջադրանքներ1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: 2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները:Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են:3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թագավորությունում է դասվում մարդը:Կենդանի օրգանիզմների թագավորություններն են՝ կենդանիներ, բույսեր, մանրէներ և սնկեր։Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:4. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութերից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: 5. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:Ես ապրում եմ մի քաղաքում,որը հսրուստ է ծառերով,ծաղիկներոով և բազմատեսակ բույսերով։Ծառերը հիմնականում պտղատու են, անտառներում տարածված են վայրի կենդանիներ,իսկ գյուղերում մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ և ամասնապահությամբ։6. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:Բնությունը պետք էմաքուր պահել,  ջրել և խնամել ծաղիկները և ծառերը, չվնասել և չկտրել։   

Ապրիլի 22-26 Ղազարոս Աղայան Հնարագետ ջուլհակը

Ղազարոս Աղայան Հնարագետ ջուլհակը, թվարկիր հերոսներին, յուրաքանչյուրին բնութագրիր դիպուկ բառերով ու բառակապակցություններով։Խելացի թագավոր, խելագար դերվիշ, անխելք գիտնականներ,միամիտ ժողովուրդ,հնարամիտ ջուլհակ։
Հեքիաթից դուրս գրիր 10-ական գոյական և ածական։Գոյական-մարդ,քաղաք,շրջան,թալիսման,հանելուկ,եղեգ,ջուլհակ,թագավոր,գիտնականներ,գավազան։ Ածական-մեծ,հասարակ,կախարդական,հոտած,կոտրած,խելագար,անհամար,երևակայական,իմաստուն,հնարագետ։

Ստեղծագործական աշխատանք. ընտրիր վերնագրերից մեկը և ստեղծագործիր։
1.Ո՞վ է հնարագետը։Իմ կարծիքով քանդակագործը հնարագետ է, քանի որ նա քարից,մետաղից,խեցեղենից և փայտից ստեղծում է արձաններ։ Քանդակը սկզբում կերտվում է կավից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից։ Քանդակագործի տաղանդի շնորհիվ ստեղծվում է քարե, կամ երկաթե արձանը։ Այդպիսի հրաշալի արձաններից է Սասունցի Դավիթի արձանը, որը քանդակել է հայ քանդակագործ Երվանդ Քոչարը։

2. Երևակայական զրույց Աղայանի հետ
3.Նամակ Աղայանի հերոսներից մեկին
4.Վերնագիր՝ քո ընտրությամբ

Հնարագետ ջուլհակը

(Ավանդություն)
1
Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Ապրիլի 15-19

Ղազարոս Աղայան Հնարագետ ջուլհակը, կարդա դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր։ Յուրաքանչյուր հատվածի վերաաբերյալ կազմիր հարցեր։Դերվիշ-թափառական մարդ, թալիսման-առարկա,կրողին երջանկություն և հաջողություն է բերում, չարից և փորձանքից ազատում, վարանոում-երկմտություն, եղեգ-բամբուկ, հնարագետ-գիտակ, համբավ-հռչակ, ջեբից-գրպանից։ 1)Ինչպիսի՞ն էին թագավորի գիտնականները։Անխելք։   2)Ինչպե՞ս թագավորը հասկացավ, որ ջույհակը կարող է հաղթել դերվիշին։ Նրան դուր եկավ ջուլհակի հնարամԱտությունը։   3)Թագավորը ինչպե՞ս վարձահատույց եղավ ջուլհակին։Նա իր գանձարանից մեկ պարկ ոսկի նվիրեց,որպեսզի ջուլհակը գործարան բաց անի։

Апрель


Начинаем работать по проекту «В мире прекрасного»
1.Итоги этого проекта:
Нахождение информации и представление знаменитых людей из мира искусства
Признанный гений, ученый, писатель, изобретатель, художник, скульптор, инженер, музыкант. Леонардо да Винчи родился 15 апреля 1452 года в маленькой деревне Анкиан. Он был незаконнорожденным ребенком богатого нотариуса. Однако отец Леонардо не бросил сына, забрал мальчика в свою семью и занимался его воспитанием. Юный да Винчи изучал искусство живописи и скульптуру у мастера Андреа Верроккьо, он также интересовался химией, работой с металлом и гуманитарными науками.Получив образование, молодой художник работал над картинами своего учителя. Талант Леонардо да Винчи привлек внимание богатых вельмож. В 1482 году его покровитель Лоренцо Медичи оправил да Винчи в Милан, где тот поступил в придворный штат в качестве инженера. Изначально изобретатель работал над приборами оборонительного характера и устройствами для увеселения двора. За семнадцать лет при дворе да Винчи изготовил скульптуры, нарисовал некоторые знаменитые картины: «Мадонна в гроте», «Дама с горностаем», «Витрувианский человек» и расписал стену трапезной доминиканского монастыря композицией «Тайная вечеря». Художник ответственно относился к своим работам. Он внес вклад во все сферы искусства и науки, которых касался. Да Винчи хотел вникнуть в суть всех окружающих его вещей и явлений. Он разбирался в строении человеческого тела, полетах насекомых и птиц, происхождении природных явлений. Он вел дневники, где записывал свои наблюдения. В 1499–1506 года художник работал во Флоренции на службе у герцога Чезаре Борджиа. Этот период творчества прославился созданием самой известной картины «Джоконды». В 1516 году Леонардо да Винчи принял приглашение короля Франциска I и отправился работать во Францию. Там прошли самые счастливые и спокойные годы жизни ученого. Он жил в замке Кло-Люсе в Турени, обучал учеников и занимался тем, что ему было интересно.Картины Леонардо да Винчи получили большую известность, чем его изобретения и книги. Несмотря на это, инженерные проекты мастера до сих пор живы: в Норвегии построен мост по его чертежу, во Франции – канал между Луарой и Соной. Леонардо да Винчи одним из первых предложил ученым прототип танка, летательного аппарата, самодвижущейся повозки, прожектора, катапульты, велосипеда, парашюта, мобильного моста и пулемета. Сегодня отрывочные записи из его монографий и дневников хранятся по музеям и частным коллекциям разных стран. Однако благодаря таким ученым, как В. П. Зубов, многие книги Леонардо да Винчи были переведены на русский язык и доступны отечественному читателю. Книги великого ученого посвящены размышлениям о физике и математике, анатомии и биологии, астрономии и геологии.


2.В рамках этого проекта прочитали иразобали в классе рассказ К. Паустовского «Старый повар»

Выполни тест:

1.Действие  рассказа происходит….
а) в девятнадцатом веке
б) и в начале двадцатого века
в) в конце восемнадцатого века

2. Старый повар жил . . . .
а) в доме богатой графини
б) в собственном доме на окраине города
в) в маленьком доме в саду

3. Старый повар . . . .
а) имел большую семью
б) ж и л вместе с дочерью
в) был совершенно одинок

4. В доме, где жили старый повар и Мария…….
а ) было много мебели
б.) была очень простая мебель
в) стоял старый клавесин

5. Старый повар ослеп__
а) ещё в детстве
б) от жара печей
в) после болезни

6. Перед смертью старый повар ….
а) хотел исповедаться
б) попросил дочь позвать священника
в) рассказал дочери о своих грехах

7. Мария привела к отцу ….
а) священника
б) знакомого доктора
в) случайного прохожего, первого встречного

8. Старик хотел исповедаться перед смертью, потому что …
а) у него было много грехов
б) он был хороший христианин
в) когда-то однажды он украл золотую вещь

9. Когда-то давно повар украл золотое блюдо в доме графа,
чтобы —
а) купить дорогое лекарство больной жене
б) купить жене дорогой подарок
в) заплатить долги

10. Когда пропало золотое блюдо…….
а) повара прогнали с работы
б) были наказаны несколько слуг
в) никто из слуг не пострадал

11 . Выслушав признание (исповедь) старика, незнакомец сказал,
ч т о ….
а) Бог накажет или простит его
б) воровство — большой грех
в) старик ни в чём не виноват

12. Последним желанием умирающего было ….
а) выйти на улицу
б) увидеть свою жену, солнечный свет и цветущий сад
в) послушать музыку

13. Музыкант начал играть, и ….
а) старик заплакал
б) слепому старику показалось, что он видит всё, о чём мечтал
в) прохожие останавливались около дома, чтобы послушать
музыку

***

Весна – это время, когда из тёплых краёв возвращаются птицы. Время, когда они строят гнёзда и высиживают птенцов (ձագեր են հանում). Много интересного можно увидеть и узнать, если в это время наблюдать за птицами. Но делать это нужно очень осторожно. Как вы думаете, почему?Надо быть очень осторожным, чтобы не запугивать и не навредить птенцов.

Aйя.

На весенние каникулы я поехал в деревню к дедушке. Я ещё никогда не видел аистов, не знал, как они строят гнёзда и высиживают птенцов. Каждый день с утра до вечера я смотрел в небо и ждал, когда покажутся аисты. И вот однажды утром я увидел двух аистов. Они поселились на дереве в нашем дворе. Вместе с моим товарищем я каждый день наблюдал за ними и приносил им червяков. Как-то Федя задержался дома, а я зашёл в сарай и чуть было не наступил на индюшку. Она отошла, и я увидел на том месте, где она сидела, три желтоватых яйца с красными крапинками. Скоро пришёл Федя, и я рассказал ему об индюшиных яйцах.
– А хочешь иметь своего аиста? – спросил Федя.
– Как это? – удивился я.
– Надо поменять яйца. Аистиное яйцо ваша индюшка высидит, и будет у тебя домашний аист.

Так мы и решили сделать. И вот аисты улетели. Я залез на дерево и взял аистиное яйцо, а вместо него положил индюшачье. Когда я спускался с дерева, яйцо выпало из моих рук и разбилось. Вскоре вернулись аисты. Аистиха – мы её звали Айя – высиживала яйца. Прошло ещё несколько дней, и вот появились птенцы. Только один из них был тёмного цвета. Ножки у него были короткие, и он не был похож на других птенцов. Аист долго рассматривал некрасивого птенца, а потом куда-то улетел. На следующий день к нашему дому прилетели аисты. Их было много. Они спустились и стали рассматривать странного птенца. Сначала они громко шумели, а потом успокоились и улетели. Аист ещё постоял на земле, потом поднялся к гнезду и заговорил с грустной Айей. Он как будто объяснял ей решение стаи: „Такой птенец не станет птицей, не долетит осенью до тёплых стран. Зачем его кормить!”
Аист поднял голову и ударил птенца клювом. Но Айя прикрыла птенца от смертельного удара своим телом. Потом она подняла голову, оторвалась от птенцов и прощально раскрыла клюв. И вдруг широко раскрыла крылья и взлетела в небо. Её уже не было
видно. Первым её увидел аист. Увидел, понял всё, но уже никто и ничего не мог изменить. С неба, быстро набирая скорость, падала чёрная точка. Она увеличивалась, росла, но оставалась круглой. Айя не раскрывала крыльев. Она упала в самый центр двора. Аист бросился к ней, но она уже была мертва.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Где проводил весенние каникулы герой рассказа? Весенние каникулы он проводил в деревне у дедушки. 2. Почему каждый день с утра до вечера он смотрел на небо?Каждый день с утра до вечера он смотрел в небо и ждал, когда покажутся аисты.  3. Какие птицы поселились во дворе?Во дворе поселились два аиста. 4. Что увидел в сарае мальчик?Он увидел индюшку. 5. Какой разговор произошёл между мальчиком и его товарищем?Они решили поменять яйца. 6. Какой птенец появился у аистов? Появился птенец тёмного цвета,ножки у него были короткие, и он не был похож на других птенцов.7. Какое решение приняла стая?Такой птенец не станет птицей, не долетит осенью до тёплых стран. Зачем его кормить!”
 8. Что случилось с Айей?Она упала в самый центр двора и умерла.

Согласны ли вы с тем, что…
Аистов мальчик видел много раз, и они его не интересовали. Ребятам удалось вырастить домашнего аиста. В сарае у индюшки вылупился аистёнок. Стая решила, что некрасивого птенца нужно убить. В смерти Айи был виноват аист.Не согласен.

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸԺամկետը՝ ապրիլի 27— մայիսի 8Բնագիտություն 5-րդ դասարանՄթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից:Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու անաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանսպորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ավելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օզոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանուշակագույն ճառագայթումից:Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպանության խնդիրը:Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղտոտելն է:Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, որոնք չեն աղտոտում մթնոլորտը:Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղտոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավտոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղղությամբ: Դրա շնորհիվ՝ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստացնում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդություններ, վնասում նյարդային համակարգը:Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտրանսպորտի արտանետումներով:Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:Հարցեր և առաջադրանքներ1.    Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից:Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ: 2.    Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

3.   Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանսպորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: 4.   Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է: 5.   Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդություններ, վնասում նյարդային համակարգը: 6.   Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:Ես ապրում եմ Չինաստանի Հանգջո քաղաքում, որին անվանում են կանաչ քաղաք։Մեզ մոտ շատ մաքուր է, մարդիկ չեն աղտոտում,ջրում և խնամում են ծառերն ու ծաղիկները։

https://www.youtube.com/shorts/1FeHogteKjk

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы